ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Նախարարական «աճուրդ»

Նախարարական «աճուրդ»
11.09.2015 | 00:35

Գաղտնիք չէ, որ մեզանում պաշտոն «ձեռք գցելու» համար կլորիկ գումար է հարկավոր: Գումարի չափը, ըստ պաշտոնի «մեծության», տարբեր է լինում: Յուրահատուկ գներ են սահմանված նախարար դառնալու համար: Մեր տեղեկություններով, մի նախարարական աթոռի սակագինը սկսվում է 300000 դոլարից, նայած թե ով է ու ինչ վարկանիշ ունի:
Նույն աղբյուրի պնդմամբ, ներկայիս բոլոր նախարարները (բացառությամբ մեկ-երկուսի) բավականին գումար են «փոխանցել» համապատասխան հաշվի վրա մինչ ցանկալի պաշտոնը «ձեռք գցելը»:
Ի դեպ, վերջին նշանակումն այդ առումով աննախադեպ է եղել: Կին նախարար նշանակելը թանկ է «նստել» նրան այդ կարգավիճակում տեսնել ցանկացողի վրա: Թե որքան կպաշտոնավարի վերջինս ու կարդարացնի այդքան գումար «քամուն» տալը, դեռ հարց է: Բայց նաև փաստ է, որ դեպքեր են եղել, երբ որոշ մարդկանց առաջարկվել է նախարարի աթոռ, սակայն նրանք հրաժարվել են, երաշխիք չունենալով, որ այդքան գումարի դիմաց գոնե երկու-երեք տարի կպաշտոնավարեն: Ավելին, պաշտոնավարելիս էլ արդյոք հետ կվերադարձնե՞ն «մուծված» գումարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 894

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ